2013 թվականից «Զենիթ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երկրպագուների՝ խաղադաշտեր տարվող ճայթրուկները հայտնաբերելու նոր մեթոդ կկիրառի: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
«Մենք հասկացել ենք, որ շներից ու խոզերից լավ ոչ ոք և ոչինչ չի կարող հայտաբերել խաղադաշտեր տարվող ճայթրուկները»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում Մոսկվայի «Դիանամո»-ի դարպասապահ Անտոն Շունինի գլխին «Զենիթ»-ի երկրպագուն հարվածեց այրվող ճայթրուկով, որից հետո ակումբի հաշվին տեխնիկական պարտություն գրանցվեց:









































