«Կարծում եմ` զեկույցը հավասարակշռված է, բայց, իհարկե, ամբողջությամբ չի արտացոլում օկուպացված տարածքներում առկա իրական վիճակը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն` անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հոկտեմբերին իրականացրած դաշտային առաքելությունից հետո հրապարակած զեկույցին:
Այդուամենայնիվ, ըստ Օրուջլուի, առաջին անգամ այդ զեկույցում խոստովանում են, որ «Ադրբեջանին պատկանող բնակելի բոլոր տարածքները, որտեղից վերջիններս տեղահանվել են, վերածվել են ավերակների»:
Ադրբեջանցի փորձագետը նշեց, որ զեկույցում խոսվում է նաև Քելբաջարի և Լաչինի 14 հազար բնակչության առկայության մասին և այնտեղ ապրողների անձը պարզելու հարցն է դրվում. «Կարելի է կռահել, որ խոսքը ադրբեջանական բնակչության մասին չէ»: