News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին Վրաստանի մասնակցության խնդրին.
«Վրաստանն անպայմանորեն մասնակցելու է Սոչիի օլիմպիադային, մենք, իհարկե, կմասնակցենք դրան: Եթե մենք ցանկանում ենք նորմալ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ապա, բնականաբար, կմասնակցենք այդ խաղերին: Չի կարելի հրաժարվել»:
Վրաստանի նախկին իշխանությունները չէին բացառել, որ Վրաստանի ներկայացուցիչները կարող են բոյկոտել Սոչիի օլիմպիական խաղերը:









































