Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է նրան՝ կապված Եգիպտոսում անցկացված հանրաքվեի արդյունքների հետ:
Էրդողանը մաղթել է, որ հանրաքվեի արդյունքները ծառայեն Եգիպտոսի ժողովրդի բարօրությանը: Էրդողանը հավելել է, որ հանրաքվեն կարևոր քայլ է հանդիսանում Եգիպտոսի կայունության համար: Մուրսին իր երախտագիտությունն է հայտնել Էրդողանին:











































