ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ նույնիսկ Անդրեա Ստրամաչոնիի գլխավորությամբ «Ինտեր»-ը կայունության կարիք ունի: Մասնագետն իր կարծիքն է հայտնել նաև «Նապոլի»-ի վերաբերյալ:
««Նապոլի»-ն մեծ ներուժ ունի, ինչը թիմին հնարավորություն է տալիս բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Մացերացիի թիմը հիացնում է, սակայն վերջերս նեապոլիտանցիները թուլացրել են տեմպը: Հնարավոր է` պատճառը կարգապահական կոմիտեի` թիմին 2 միավորով զրկելու որոշումն էր:
Ինչ վերաբերում է «Ինտեր»-ին, ապա «ներաձուրիներ»-ը զգալիորեն բարելավել են իրենց խաղը, սակայն կայունության կարիք ունեն: Կարծում եմ` ընթացիկ մրցաշրջանում պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ Ստրամաչոնիի թիմից»,- նշել է Անչելոտին:








































