«Ազատություն կուսակցության 9-րդ համագումարին կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը Հրանտ Բագրատյանին առաջադրեց նախագահի թեկնածու:
Այս պահին «Ազատություն» կուսակցության առաջնորդ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում:
Նա ելույթի սկզբում հայտարարեց, որ իր առաջադրվելու մեջ կա պրոցեսները արագ անցնելու պահանջ: Բագրատյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունի հիանալի հարաբերություններ և չի կարծում, որ իրենց ճանապարհները կխաչաձևեն:
«Ներողություն եմ խնդրում, որ մեզնից բացի, «ուրիշ մարդ չկա: Ես կուզենայի հեռանալ: Ես ամբիցիա չունեմ, իշխանություն չեմ ուզում»,-հայտարարեց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքը համագումարին հրավիրել է ՀԱԿ-ի նախկին և ներկա կուսակցություններին:
Բագրատյանը նաև ներողություն խնդրեց «Ժառանգություն» կուսակցությունից և ՀՅԴ-ից՝ համագումարին չհրավիրելու համար:










































