Հյուսիսային Կորեայում սահմանվել է Կիմ Չեն Իրի անվան միջազգային մրցանակ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Մրցանակը նախատեսված է քաղաքական գործիչների, հայտնի գիտնականների և ձեռնարկատերերի համար, որոնք իրենց ներդրումն են ունեցել «համընդհանուր խաղաղության ձեռքբերման, ազգային ինքնիշխանության պաշտպանության և մշակույթի զարգացման գործում»:
Մրցանակը, որն իր մեջ ներառելու է դիպլոմ և ոսկե մեդալ, կշնորհվի փետրվարի 16-ին Կիմ Չեն Իրի ծննդյան կապակցությամբ, որը Հյուսիսային Կորայում նշվում է որպես ազգային տոն՝ «Փայլող աստղի օր» անունով:
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Նյու Դելիում ստեղծվել է միջազգային խորհուրդ, որը զբաղվելու է այս մրցանակը շնորհելու հարցերով:
Պաշտոնական տվյալներով՝ Կիմ Չեն Իրը մահացել է 2011 թ. դեկտեմբերին սրտի կաթվածից: