Դուդուկի համաշխարհային վարպետ Ջիվան Գասպարյանը կգրի հոլիվուդյան նոր՝ «Աշխարհի վերջը» ֆիլմի սաունդթրեքը:
«Հաջորդ տարի ես մեկում եմ ԱՄՆ՝ «Գլադիատոր» ֆիլմի հեղինակների կողմից նոր ֆիլմի սաունդթրեքը ձայնագրելու համար»,- ասել է Ջիվան Գասպարյանը «Նովոստի Արմենիա» գործակալությանը:
Դուդուկահարը հայտնել է, որ ֆիլմի մտահղացումը վաղուց է եղել: Այն նկարահանվում է արդեն երեք տարի և վարձույթի դուրս կգա 2013թ.:
Բացի այդ, Ջիվան Գասպարյանը նշել է, որ 2013թ. ամբողջ աշխարհով մեկ կշարունակվեն իր համերգային շրջագայությունները:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ջիվան Գասպարյանն աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկն է. նա չորս անգամ արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոսե մեդալի: Գասպարյանի ձայնասկավառակները վաճառվում են միլիոնավոր օրինակներով: Հոլիվուդի առաջատար ռեժիսորները հաճախ հրավիրում են վարպետին՝ լավագույն ֆիլմերի երաժշտությունները գրելու համար:
Նշենք, որ Ջիվան Գասպարյանը գրել է նաև «Գլադիատոր» ֆիլմի սաունդթրեքը, որտեղ դուդուկը միախառնվում է դասական սիմֆոնիկ նվագախմբի հնչողությանը:








































