Մյունխենի «Բավարիա»-ի ու Գերմանիայի հավաքականի առաջատար կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը չի բացառել, որ մի օր կլքի «Բավարիա»-ն:
«Ես ակումբի հետ ունեմ գործող պայմանագիր մինչև 2016 թվականը ու մտադիր եմ այն մինչև վերջ կատարել:
Բայց թե ինչ կլինի դրանից հետո, չեմ ցանկանում գուշակել: Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել», – Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում goal.com-ը:
Նշենք, որ գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով բազմիցս հետաքրքրվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ինտեր»-ը, Մադրիդի «Ռեալ»-ն ու այլ ակումբներ, բայց ցայսօր Բաստիանը մերժել է բոլոր առաջարկները:
Մյունխենյան ակումբի կազմում Բաստիանը անցկացրել է ավելի քան 400 հանդիպում ու 5 անգամ դարձել է Բունդեսլիգայի հաղթող:






































