«Վալենսիա»-ի կիսապաշտպան Ֆերնանգո Գագոն կարող է վերադառնալ «Բոկա Խունիորս», որի կազմում ժամանակին հանդես է եկել, հայտնում է A Bola-ն՝ հղում կատարելով Olé-ին:
Համաձայն աղբյուրի տեղեկատվության՝ 26-ամյա կիսապաշտպանը այնքան էլ գոհ չէ իր իսպանական կարիերայի զարգացումներից ու մտածում է հայրենիք վերադառնալու մասին:
Նշվում է, որ Գագոն նպատակադրվել է 8-ամյա պայմանագիր կնքել «Բոկա Խունիորս»-ի հետ, սակայն ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ նման մեծածավալ պայմանագիրը համապատասխանում է ակումբի քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ Գագոն «Բոկա»-ի կազմում հանդես է եկել 2004-07 թթ., ինչից հետո տեղափոխվել է «Ռեալ», որտեղից էլ «Ռոմա», այնուհետև՝ «Վալենսիա»:









































