Daily Mail-ի փոխանցմամբ` «Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո համալրելու է «Ֆերարի»-ի կազմը:
Պարբերականի տեղեկություններով` 27-ամյա գերմանացին դառնալու է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ավտոարշավորդը: Նրա տարեկան աշխատավարձը նոր թիմում կազմելու է 50 մլն եվրո:
Ֆետելին «Ռեդ Բուլ»-ում փոխարինելու է «Տոռո Ռոսսո»-ի ռուս ավտոարշավորդ Դանիլ Կվյատը: