Ջենիֆեր Լոպեսն արդեն հասցրել է ամբողջ աշխարհով շրջագայել և երեկ կանգ է առել Պուերտո Ռիկոյում, որտեղ ընտանիքի հետ մասնակցել է բարեգործական խաղի:
Բարեգործական ֆուտբոլոյին խաղը նվիրված էր Սենդի փոթորկից տուժածների աջակցմանը: Տուժածներին օգնություն տրամադրելու համար աստղերը երկար ժամանակ է, ինչ ակտիվ գործում են: Իսկ Լոպեսը օգնության կոչ է արել նույնիսկ իր երկրպագուներին` թողարկելով հատուկ տեսանյութ:
Խաղին նա մասնակցել է իր երեխաների` Էմմի և Մաքսի, մոր` Գվադելուպեյի և իհարկե սիրելիի` Կասպեր Սմարտի հետ: Կադրերից ենթադրվում է, որ նրանք ուրախ ժամանակ են անցկացրել: Իսկ երեկոյան Լոպեսն արդեն հանդես է եկել ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես երգչուհի:








































