Երեկ ֆուտբոլային աշխարհում սկանդալային իրադարձություն տեղի ունեցավ: Խոսքը գնում է «Մալագա»-«Ռեալ» խաղի մասին:
Ժոզե Մոուրինյոն, առանց որևէ լուրջ պատճառաբանություն ներկայացնելու, պահեստայինների նստարանին թողեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի չեմպիոն Իկեր Կասիլյասին՝ խաղից հետո նշելով, թե Ադանը ավելի լավ է խաղում, քան Իկերը:
Իկերը, որ վերջին 10 տարում ոչ մի անգամ չէր հայտնվել պահեստայինների նստարանին առանց որևէ լուրջ պատճառի, չի կարելի ասել, թե հարմարվել էր պահեստայինի դերի հետ: Իսկ թե ինչպես էր նա արձագանքում ամեն դրվագին, ներկայացված է տեսանյութում:





































