Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Այսօր Կառլա Բրունի- Սարկոզին նշում է ծննդյան 45-ամյակը. (պատմություն)

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին ծնվել է Իտալիայի Թուրին քաղաքում, 1967 թվականի դեկտեմբերի 23-ին: Նրա մայրը՝ Մարիսա Բորինին, դաշնակահարուհի է, իսկ հայրը՝ Ալբերտո Բրունի-Տեդեսկին՝ արդյունաբերող և կոմպոզիտոր: Երբ Կառլան 5 տարեկան էր, նրա ընտանիքը բնակության նպատակով տեղափոխվում է Ֆրանսիա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Բրունին սովորել է Շվեյցարիայի ինտերնատում, իսկ այն ավարտելուց հետո ընդունվել Փարիզի համալսարանի Արվեստի և ճարտարապետության ֆակուլտետը: 19 տարեկանում նա որոշում է իրեն փորձել մոդելային բիզնեսում:
Առաջին հաջողությունն է դառնում 1988 թվականին Guess-ի գովազդային արշավում նկարահանվելը: Այդ ժամանակ էր նաև, որ նա առաջին անգամ հայտնվեց իսպանական Vogue-ի շապիկին: Առաջին համաձայնագիրը նա կնքել է City models գործակալության հետ:

Մի քանի տարվա ընթացքում նա դարձել է այնպիսի հայտնի ընկերությունների դեմքը, ինչպիսիք են Prada-ն, Christian Dior-ը, Givenchy-ն, Cesare Paciotti-ն, Dolce&Gabbana-ն, Chanel-ը և MaxMara-ն:

1994-95 թթ. Կառլան մասնակցել է Chanel-ի, Christian Dior-ի, Valentino-ի, Yves Saint Laurent –ի և Chloe-ի ցուցադրություններին՝ աշխատելով տարեկան 7.5 մլն դոլար և ճանաչվել է սերնդի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը:

1999 թվականին Բրունին հայտնի ֆրանսիացի երգիչ Ժյուլիեն Քլերկին է առաջարկել իր գրած երգերը, որոնք ընդգրկվել են նրա Si j’étais elle ալբոմում:

2003-ին Կառլան թողարկել է իր առաջին ալբոմը Quelqu’un M’a Dit-ն: Այն մեծ ժողովրդականություն ստացավ, Ֆրանսիայում վաճառվեց մոտ 800 հազար օրինակով: Վաճառքի համաշխարհային ցուցանիշը հասնում է 1.2 մլն օրինակի: Ալբոմի թողարկումից հետո նա վերադառնում է մոդելի կարիերային:

Երկրորդ սկավառակը հայտնվել է 2007-ին՝ No Promises: Իր ալբոմներում Բրունին երգում էր ոչ միայն իր հեղինակած, այլև ուրիշ հեղինակների երգեր:

2008 թվականին Կառլան ամուսնացել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ և դարձել առաջին տիկին:

Պետության ղեկավարի կին լինելով՝ նա չի թողել իր կարիերան: Միակ սահմանափակումը, որը նրան պարտավորեցրել է կարգավիճակը, եղել է համերգային շրջագայությունից հրաժարվելը:

2008-ին արդեն ֆրանսիայի առաջին տիկինը թողարկել է իր երրորդ ՝ Comme si de rien n’etait ալբոմը: Չորրորդ ալբոմի թողարկումը նախատեսված էր 2011-ի սեպտեմբերին,սակայն 2012-ի ապրիլ-մայիսին կայանալիք նախագահական ընտրությունների պատճառով հետաձգվել է:

Կառլան նկարահանվել է 17 ֆիլմերում, այդ թվում Ալեն Բերբերյանի «Պապարացի» ֆիլմում, Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարզիում» ֆանտաստիկ ֆիլմում և այլն:

2012-ի մայիսին ամուսնու պարտութունից հետո նրանք ստիպված եղան լքել Ելիսեյան պալատը, որից հետո Կառլան կրկին շարունակում է մոդելային բիզնեսը:
Նա 2009-ին ստեղծված բարեգործական հիմնադրամի նախագահն է: Հիմնադրամն իրականացնում է ուսանողների և բնակչության սոցիալապես անապահով խմբերի օգնություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում