Tuesday, 21 05 2024
13:00
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
«Հայաստան»-ից մարդ կա առնվազն չի ուրախանա, եթե իմանա՝ իր տեղափոխումը առնետավազք եք անվանել
Արտահերթ ընտրություններ չեն լինելու եթե անգամ ընդդիմությունը մանդատները դնի. Վահագն Ալեքսանյան
Արտառոց բան չկա ընդդիմության ակցիաների մեջ, նույն մարդիկ են, նորմալ պրոցես է. Ալեն Սիմոնյան
Բա որ Քոչարյանի օրոք Մարտի 1-ին մարդ էին գնդակահարում, ի՞նչ արեց եղեկեցին․ թող իր գործով զբաղվի
Սրբազան շարժումը նաև ձեր փրկության համար է՝ մի քանիսիդ չհաշված
Կլինի՞ մի անգամ էլ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք
Ժամանակավոր սահմանազատումը բանականության հետ կապ չունի, «Վերացական գնահատականներից զերծ մնացեք»
12:45
Նավթի գները նվազել են. 20-05-24
Արմեն Գրիգորյանը Կատարում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Մյանմարի Միություն

Ծայրագույն Արևելք հովվապետական այցի շրջանակներում սեպտեմբերի 30-ի կեսօրին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Սինգապուրից ժամանեց Մյանմարի Միության Հանրապետություն: Սա Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջին հովվապետական այցելությունն է Մյանմար, որը կազմակերպվել էր Հեռավոր Արևելքի հայկական համայնքների ներկայացուցիչների, բարերար հայորդիների և ՀՀ Արտաքին գործերի նախարարության ջանքերով:

Օդանավակայանում պաշտոնական ընդունելությունից հետո ոստիկանական հատուկ ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց հանդիպելու Ռանգունի գլխավոր նախարար Ն.Գ. Մինթ Սուիի հետ:

Հանդիպմանը ներկա էին Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Հնդկաստանի հայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Ս. Էջմիածնի բարերար տիար Հայկ Դիդիզյանը, Սինգապուրի հայոց եկեղեցական վարչության ատենապետ տիար Պիեռ Հեննեսը, և Դաքքայի հայոց եկեղեցու խնամատար տիար Արմեն Արսլանյանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան տիար Արա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում, որն անցավ ջերմ մթնոլորտում, Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայ-բիրմանական հարաբերություններին, խոսեց դարավոր բարեկամության և Մյանմարի կյանքում հայերի ունեցած ներդրումների մասին:

Նախարարն իր հերթին ողջունեց Վեհափառ Հայրապետի այցը և գնահատանքով ընդգծեց հայերի Մյանմարում ունեցած կարևոր դերակատարությունը: Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի խնդրանքի՝ նախարարը նաև խոստացավ անհրաժեշտ աջակցությունն ու օգնությունը ցուցաբերել Ռանգունի փոքրաթիվ հայ համայնքին:

Նույն օրը Վեհափառ Հայրապետը ծանոթության նպատակով հանդիպումներ ունեցավ տեղի համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերի 1-ին Գարեգին Բ Հայրապետն այցելեց Մյանմարի քրիստոնեական հնագույն սրբավայր, 1862 թ. կառուցված Ռանգունի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ուր գոհաբանական աղոթք և հայց մատուցվեց աշխարհում խաղաղության, Հայաստանի Հանրապետության և Մյանմարի Միության պայծառության համար, ինչպես նաև կատարվեց հոգեհանգստյան պաշտոն վարչության անդամ նորոգ հանգուցյալ Բասիլ Մարտինի հոգու խաղաղության համար:

Նույն օրը, մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի տեղի ունեցավ «Յանգոնի Մշակությաին ժառանգության հիմնադրամ» կազմակերպության (Yangon Heritage Trust) կողմից հայկական եկեղեցու մուտքին փակցված հուշատախտակի բացման արարողությունը, որով եկեղեցին ներառնվեց Յանգոնի մշակութային ժառանգության արժեքների ցուցակում: Արարողությանը ներկա էին Յանգոնում Մյանմարի նախագահի կրոնական հարցերով հատուկ ներկայացուցիչը, Յանգոնի գլխավոր նախարար Ն.Գ. Մինթ Սուին, Յանգոնի քաղաքապետ Հլա Մինթը, կրոնի նախարարության ներկայացուցիչներ:

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը ողջունեց բարձրաստիճան հյուրերի ներկայությունը կարևոր այս իրադարձությանը: «Մեր այցը հետապնդում է նույն նպատակը ինչպես ապահովելու եկեղեցու պահպանությունը որպես մշակութային արժեք, այնպես էլ նպաստելու, որ զորանա հայոց հոգևոր կյանքը, ազգային-եկեղեցական ավանդույթները և համայնքային կյանքը՝ քաջալերելու հայերին և նրանց զավակներին` պահպանելու հայոց ինքնությունը», – ասաց Նորին Սրբությունը` ընդգծելով հայ համայնքի ազգային և հոգևոր կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը:

Վեհափառ Հայրապետը աղոթեց Մյանմարի երկրի և ժողովրդի համար, խաղաղ կյանք մաղթելով ժողովրդին, առ Աստված հայցով, որ երկրում առկա բազում կրոնների և դավանանքների հետևորդներն համախմբվեն իբրև եղբայրներ հանուն Մյանմարի բարօրության և առաջընթացի:
Հոկտեմբեր 3-ին Նորին Սրբությունը ուղեկցությամբ Հայկազուն եպս. Նաջարյանի, Զավեն աբղ. Յազիչյանի, Պարույր քհն. Ավետիսյանի, Տիար Հայկ Դիդիզյանի, տիար Պիեռ Հեննսի և Արա Հակոբյանի, Յանգոնից ժամանեց մայրաքաղաք Նայ Պի Դո, որտեղ հանդիպում ունեցավ Մյանմանրի կրոնից նախարար Ն.Գ. Թուրա Յու Մուն Մինթի և Մյանմարի նախագահի աշխատակազմի ղեկավար նախարար Ն.Գ. Յու Սո Թեյնի հետ: Պետական բարձրաստիճան հանդիպումներին երկուստեք անդրադարձ կատարվեցին հայ-բիրմանական անցյալի հարուստ հարաբերություններին, ինչպես նաև անհրաժեշտություն նկատվեց աշխուժացնել երկու երկրների եղբայրական կապերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Վեհափառ Հայրապետը պաշտոնական հրավեր ուղղեց մեծարգո նախարարներին այցելելու Հայաստան 2015թ-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում