Կանադայի հյուսիսում օդանավ է կործանվել: Associated Press գործակալությունը, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է, որ օդանավում 7 ուղևոր է եղել:
Ինչպես պատմել են փրկարար ծառայության ներկայացուցիչները, ինքնաթիռն ուղևորվում էր Վինիպեգ քաղաքից հյուսիսային Նունավուտ տարածք: Ինքնաթիռը կորցրել է կառավարումը և վթարվել է թռիչքից անմիջապես հետո:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է հանդիսացել վթարի պատճառ: Ներկայում դիտարկվում է մի քանի վարկած՝ եղանակային պայմաններից մինչև անսարքություն:
Հաղորդվում է, որ օդանավում 9 մարդ է եղել, երկուսը՝ անձնակազմի անդամ: Դեռևս հայտնի չէ, նրանցից որևէ մեկը ողջ մնացե՞լ է թե՞ ոչ:








































