Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը մեկօրյա այցով մեկնում է Հավանա՝ հաղորդել է Կուբայի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Կուբայի պետական խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Տեղական ժամանակով ժ. 11.00-ին նա կլքի Կուբայի մայրաքաղաքը:
Հաղորդագրության մեջ չի նշվում` կայցելի՞ արդյոք Մորալեսը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, ով վիրահատությունից հետո վերականգնվում է Հավանայի բժշկական կենտրոնում: Սակայն լատինաամերիկյան քաղաքական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով` դա ակնհայտ է: Դեկտեմբերի 14-ին Մորալեսը հայտարարել էր «ավագ եղբորը» այցելելու մտադրության մասին: Նա պատրաստվում էր դա իրականացնել հենց նույն օրը: Բայց արդեն դեկտեմբերի 15-ին տված հարցազրույցում նա նշել է, որ շատ անհանգստացած է Չավեսի առողջական վիճակով, սակայն ժամանակի սղության պատճառով չի կարողանա այցելել նրան:
Միաժամանակ Բոլիվիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել էր, որ հնարավոր է` Մորալեսի այցելությունը Կուբա կապված է Չավեսին տեսակցելու հետ:












































