Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին առաջիկա մի քանի օրերի ընթացքում կայցելի Դամասկոս և կհանդիպի նախագահ Բաշար Ասադի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Արաբական պետությունների լիգայի ներկայացուցչին, բանագնացի այցի հստակ օրը հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվում էր՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Բրահիմին հույս ունի, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը Սիրիայի հարցով կիրականացնեն ժնևյան պայմանավորվածությունները: Բրահիմին հուսով է, որ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են նախաձեռնողական դեր ստանձնել սիրիական հարցի կարգավորման գործում:











































