Վիեննայի Planter’s Club ակումբում հունվարի 25-ին կվաճառվի հատուկ որակով կոկտեյլ,- հաղորդում է Kedem-ը: Նրանցից մեկը` Planter’s Elit Jewel-ը, կվաճառվի հախճապակե, ոսկով զարդարված բաժակներով: Այս կոկտեյլը պատվիրած հյուրերը կկարողանան բաժակներն իրենց հետ տանել:
Այս խմիչքի բաղադրատոմսի մեջ մտնում է հիմալայան ջրերից թորված «Ստոլիչնայա» օղին: Կոկտեյլի բաղադրության մեջ մտնում է նաև Դոմա Ռոդերերի լավագույն Cristall շամպայնը: Կերակրատեսակներից առաջարկվում է մարգարտե գդալով ձկնկիթ:
Կոկտեյլի վաճառքից ստացված եկամուտը կփոխանցվի Waterkeeper Alliance շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության հաշվեհամարին:








































