«Ես երկրի նախագահին հարգում եմ և իրա ընտրություններին Հայաստանի Հանրապետության մեջ ամենաշատ ձայնը ես եմ տվել, և էտի գիտեն բոլորը: Ուրեմն, էլ էդ հարցերով ինձ չդիմեք»,- ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը կիսո՞ւմ է իր կուսակցության վերջին շրջանում դրսևորած ընդդիմադիր կեցվածքը և պատրաստվո՞ւմ է արդյոք հոկտեմբերի 10-ին մասնակցել եռյակի հանրահավաքին:
Դիտարկմանը՝ ինքը հիմա ԲՀԿ-ակա՞ն է, թե՞ Հանրապետական, Կարո Կարապետյանն արձագանքեց. «Դա ի՞նչ կապ ունի» ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց: