Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող, ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն Twitter-ի իր էջում բարեմաղթանքներ է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հասցեին, որը սույն ամսի 20-ին վիրահատության է ենթարկվել:
«Ես համոզված եմ, որ Վիլանովան հաջողության է հասնելու այս «մարտում»: Մենք քո կողքին ենք, Տիտո´»,- մասնավորապես գրել է Ռոնալդոն:
Նշենք, որ բացի Ռոնալդոյից, Տիտոյին առողջություն են մաղթել մի շարք մարզիկներ, օրինակ՝ Ռաֆայել Նադալը, Գուտին, Դավիդ Սիլվան և այլք:








































