Վրացական apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը զբաղված է Սաակաշվիլիի օգտին լոբբինգ անելով.
«Վրաց ժողովուրդը պետք է իմանա, թե ով է Սաակաշվիլիի հովանավորը: Եթե ամերիկյան օրենսդիր մարմինը շարունակի Սաակաշվիլիի օգտին լոբբիստական աշխատանքներ տանել, ապա մենք ստիպված կլինենք բողոքի ակցիաներ կազմակերպել Սպիտակ տան և ՄԱԿ-ի գրասենյակների առջև` դրանով իսկ արթնացնելով Արևմուտքին:
Շուտով ողջ աշխարհը և վրաց ժողովուրդը կխեղդի Սաակաշվիլիի ռեժիմը»: