ԱՄՆ կառավարությունը փորձում է խուսափել տնտեսության լճացումից, որը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե հանրապետականներն ու դեմոկրատները հարկերի վերաբերյալ ընդհանուր համաձայնության չգան, հաղորդում է Mignews-ը:
Եթե չլինի փոխհամաձայնություն, նոր տարում մեխանիկորեն միաժամանակ ուժի մեջ կմտնեն հարկերի բարձրացման և պետական ծախսերի կրճատման մասին օրենքները:
Նախագահ Օբաման Կոնգրեսին կոչ է արել «ճեղքվածքից» խուսափելու համար մինչև 2013թ. հունվարի 1-ը ընդունել օրինագիծը:
Հավայան կղզիներ մեկնելուց առաջ Օբաման հանդիպեց Պալատի խոսնակ, հանրապետականների ներկայացուցիչ Ջոն Բեյների և դեմոկրատների ներկայացուցիչ, Սենատի նախագահ Գարրի Ռիդի հետ`կոչ անելով փոխզիջման եզրեր գտնել:
«Մեր գործողություններն ազդում են ոչ միայն ամերիկյան հասարակության, այլև ամբողջ աշխարհի վրա»,- ասել է Օբաման:








































