Իտալական լրատվամիջոցների հաղորդմամբ, իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի բազմամյա ավագ Պաուլո Մալդինին մեղադրվում է կոռուպցիայի և ինֆորմացիոն փակ համակարգեր անօրինական մուտք գործելու մեջ:
Դատախազության վարկածով` Մալդինին իտալական հարկային տեսչության աշխատակցին կաշառք է տվել` ֆիսկալ ստուգումից խուսափելու համար: Լրագրողների հավաստիացմամբ, դատախազը վճիռը կայացրել է հենց նույն պահին, երբ Միլանի դատախազությունում քննվում էր Սիլվիո Բեռլուսկոնիի սկանդալային գործը` կապված նրան պատկանող Mediatrade ընկերության ֆինանսական մեքենայություններիի հետ:









































