Այսօր «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ակցիային միացած Սևանի առևտրականները սպառնում են մինչև երեկոյան ժամը 17:00-ն իրենց հարցին լուծում չտալու պարագայում փակել Երևան-Սևան ավտոճանապարհը: Այդ մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին Սևանի առևտրականները:
Հիշեցնենք, որ Սևանի առևտրականները Երևանի և Գյումրիիում ընթացող ակցիաներին միացել են այսօր առավոտյան՝ փակելով իրենց խանութներն ու տաղավարները: Մարդիկ անգամ հաց չեն կարողանում գնել: Առևտրականները հայտնեցին նաև, որ պատրաստ են գնալ ավելի ծայրահեղ քայլերի, եթե կառավարությունը ականջալուր չլինի իրենց պահանջին:
Լուսանկարը՝ Photolure-ի