«Լիվերպուլ»-ի 34-ամյա պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ կարող է ավարտել կարիերան 2012/13 թվականների մրցաշրջանի ավարտից հետո:
«Հնարավոր է` ես ավարտեմ կարիերաս ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: 2012/13 թվականների մրցաշրջանի ավարտից հետո լրանալու է «Լիվերպուլ»-ի հետ իմ պայմանագրի ժամկետը, սակայն ինձ դեռևս նոր պայմանագիր չեն առաջարկել ակումբում: Ես «գումարային կախում» չունեմ և այլ ակումբ չեմ տեղափոխվի: «Լիվերպուլ» կամ… ոչինչ»,- Կարագերին մեջբերում են բրիտանական լրատվամիջոցները:
Կարագերը իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Լիվերպուլ»-ի կազմում: Նա Անգլիայի առաջնության հաղթող չի դարձել, սակայն Չեմպիոնների Լիգայի գավաթակիր է եղել 2004/05 թվականների մրցաշրջանում:







































