Ձմռանը սովորաբար հասարակ ավտոմեքենայով որոշ ճանապարհներ անցնելն անհնար է: Այդ պահին հասկանալի է դառնում, թե ինչու են անհրաժեշտ ամենագնացները: Չնայած` երբեմն նույնիսկ Hummer-ը կարող է ձյան մեջ մնալ: Եթե Ձեզ ավտոմեքենա է հարկավոր, որը հարմարեցված է ցանկացած մակերեսով տեղաշարժվելու համար, ապա Volkswagen-ի այս նախագիծը հենց Ձեզ համար է:
Ավտոմեքենան կարճ անվանել են Snowareg: Այն պատրաստված է մի օրինակ` շվեդ դիլերի համար, բայց այսօր VAG-ը հաղորդել է, որ չի բացառում ևս մի քանի ավտոմեքենայի թողարկման հավանականությունը: Մեքենան հիմնված է Volkswagen Touareg-ի բազայի վրա:
WorldCarFans-ը հաղորդում է, որ ամենագնացն ունի 4,2 լիտրանոց տուրբոդիզելային և V8 շարժիչ` 340 ձիաուժ հզորությամբ: Իհարկե, արագությունը մինչև 65կմ/ժ է:








































