Ֆրանսիայի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Բրեստ»-ի նկատմամբ 0:3 հաշվով հաղթանակից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարեց, որ իր թիմից հաջողություններ է ակնկալում 2013 թվականին:
«Խաղացողները գերազանց են մարզվում վերջին շրջանում: Փոխվել է նրանց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ, բարձրացել է խաղի որակը: Հաջորդ տարին ավելի հաջող է լինելու մեզ համար:
Տարին հաջող ենք ավարտել և հուսով ենք, որ նման կերպ կսկսենք նաև 2013թ.: Կարևոր հանդիպումներ պետք է անցկացնենք թե´ Չեմպիոնների Լիգայում, թե´ Ֆրանսիայի առաջնությունում:
Մենք կարող ենք արդյունքի հասնել: Վերջին մի քանի ամիսները շատ հաջող են դասավորվել մեզ համար»,- հայտարարել է իտալացի մասնագետը:







































