mignews.com կայքի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր վերահսկողության տակ է առնում Բենղազիի օդանավակայանը Լիբիային հումանիտար օգնություն հասցնելը հեշտացնելու համար:
Էրդողանը, սակայն, չի նշել, թե երբ կիրականացվի այդ վերահսկողությունը: Նա հավելել է, որ Թուրքիան Լիբիայում չի մասնակցի ցամաքային գործողություններին:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ թուրքական Vatan թերթը հրապարակեց Թուրքիայի արտգործնախարության լիբիական գաղտնի պլանների մանրամասները, որոնցում նշված էր, որ լիբիական զարգացումների սկսվելուց ի վեր Թուրքիան ի սկզբանե պլանավորել է իր վերահսկողության տակ առնել Բենղազիի, ինչպես նաև Քուֆրայի օդանավակայանները: Եթե այդ ամենին փորձեին խոչընդոտել տեղի բնակիչները կամ ցեղերը, ապա նրանք գործ էին ունենալու թուրք հատուկջոկատայինների հետ: