News Georgia-ի փոխանցմամբ` Քութայիսում վրացական ոստիկանությունը ձերբակալել է վեց մարդու` կապված Սաակաշվիլիի ավտոշարասյան քարկոծման միջադեպի հետ: Ձերբակալվածները մեղադրվել են խուլիգանության մեջ: Նրանց գործն արդեն իսկ հանձնվել է դատարանին:
Միջադեպը գրանցվել էր դեկտեմբերի 19-ին, երբ մոտ 100 մարդ հարձակվել էր Սաակաշվիլիի ավտոշարասյան վրա, սակայն նախագահի թիկնազորին հաջողվել էր հետ մղել ամբոխին: Դրանից հետո նրանք հարձակվել էին Սաակաշվիլիի կուսակից, պատգամավոր Ակակի Մինաշվիլիի վրա:












































