Sunday, 14 06 2026
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»

ԵՀՄՖ. ազատագրված տարածքները չեն կարող դառնալ Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա

ԵՀՄՖ-ի նախագահությունը, արձագանքելով Արցախի շուրջ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի կողմից կատարված հայտարարություններին, հայտնում է իր խիստ անհամաձայնությունն ազատագրված տարածքների նկատմամբ «գրավյալ տարածքներ» եզրի կիրառման շուրջ: ԵՀՄՖ-ն հայտարարում է, որ Արցախի շուրջ ազատագրված տարածքները հանդիսացել են Լեռնային Ղարաբաղին հարող հարթավայրային մասը, որը կազմել է պատմական Արցախի տարածքի մի մասը: Հայտնի է, որ այս տարածքները հանձնվել են Ադրբեջանին 1923 թ. անօրիական ճանապարհով և ազատագրվել են ու գրանցվել որպես «ազատագրված տարածքներ» 1994 թ. հաղթական պատերազմի արդյունքում: ԵՀՄՖ-ի նախագահությունն «ազատագրված տարածքներ» եզրի փոխարինումը «գրավյալ տարածքներ» եզրով համարում է վերջին տարիներին ՀՀ ԱԳՆ-ի կողմից թույլ տրված մեծագույն սխալներից և թողտվություններից մեկը: ԵՀՄՖ-ն ակնկալում է այդ սխալի շուտափույթ ուղղում: Ազատագրված տարածքները չեն կարող դառնալ Ադրբեջանի հետ բանակցությունների թեմա նաև այն պատճառով, որ, բացի Արցախյան տարածքների վերոհիշյալ հատվածից, Ադրբեջանի մաս է կազմում դեռևս Նախիջևանը. եթե Ադրբեջանը ցանկանում է տարածքների փոխանակման մասին բանակցություններ վարել, ապա պետք է մտածի համոզիչ փաստարկներ գտնել, թե ինչ իրավունքով նա դեռ տիրում է Նախիջևանին և Արցախի մաս կազմող Շահումյանի ու Գետաշենի շրջաններին: ԵՀՄՖ-ը կարծում է, որ ՀՀ ԱԳՆ-ը պատավոր է պարզաբանել այս հարցերը ԵԱՀԿ-ի բարձրագույն ներկայացուցիչների հետ տարվող աշխատանքների ընթացքում: ԵՀՄՖ-ի նախագահությունը նաև խիստ բացասական է ընկալում ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի կողմից Արցախ չայցելելու պայմաններում հայտնած կարծիքը: Նախ պարոն Աժուբալիսը չի կարող լինել իրատես` չծանոթանալով խնդրին բազմակողմանիորեն, և չի կարող լինել անկողմնակալ` կատարելով կանխակալ քայլեր: ԵՀՄՖ-ը դատապարտում է պարոն Աժուբալիսի կողմից թույլ տրված կանխամտածված գործողությունները` հրավիրելով ԵԱՀԿ-ի բարձրագույն իշխանությունների ուշադրությունն այս փաստի վրա: Նշենք, որ ԵՀՄՖ-ը ժամանակին անդրադարձել էր ԵՄ տարբեր ֆորումներում և հատկապես «Եվրոպայի տնտեսական ֆորում»-ում չափազանց ակտիվ հանդես եկող Ռումինիայի նախկին փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյա Ադրիան Սեվերինի ծավալած գործունեությանը: Այդ քաղաքական գործիչն օգտագործում էր բոլոր ամբիոնները Ռուսաստանին դեմ հանդես գալու, ռուսական իշխանություններին անհարկի վարկաբեկելու և Թուրքիային ու Ադրբեջանին հաճոյանալու համար: Ակնհայտ էր, որ նա ուներ անձնական մեծ շահագրգռվածություն, որի մասին և վերջապես խոսվեց անցյալ շաբաթվա ընթացքում Եվրոպայի բարձրագույն ատյաններում: Այժմ վարվում է հետաքննություն նրա գործունեության կոռումպացված լինելու շուրջ: ԵՀՄՖ-ը կարծում է, որ հայ դիվանագետներն ու լոբբիստները պետք է առավել ակտիվ լինեն վերոհիշյալ անձնավորությունների և նրանց նմանների դեմ հասարակական կարծիքն ուղղելու և ժամանակին նրանց դիմակազերծելու հարցում, քանի որ նրանց բացասական գործունեության արդյունքում մենք հաճախ չափազանց շատ ենք կորցնում:

Եզրափակելով ասվածն ԵՀՄՖ-ի նախագահությունը դիմում է ՀՀ ԱԳՆ-ին` պահանջելով վերականգնել «ազատագրված տարածքներ» եզրի օգտագործումն այն ընկալմամբ, ինչպիսին այն կիրառվել է տասնամյակ ի վեր: Սա նշանակում է բացառել ազատագրված տարածքների, թեկուզ մասամբ, Ադրբեջանին վերադարձնելու հնարավորությունը:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում