Նյու Յորքի 32-ամյա բնակիչ Ջասթին Ջեդլիքը 90 անգամ դիմել է արտաքինը փողող պրոցեդուրաների: Նա ցանկացել է նմանվել Բարբի տիկնիկի ընկերոջը՝ Քենին:
Լրագրողների տվյալներով՝ Ջեդլիքը 100 հազար դոլար է ծախսել Քենին նմանվելու համար: Այդ նպատակին նա 10 տարի էր ձգտում: Բազմազան սիլիկոնային ներդիրների օգնությամբ նա իր արտաքինը փոփոխել է այնպես, որ առավելագույնս նմանվի իր կուռքին:
Սակայն Ջեդլիքը չի պատրաստվում կանգ առնել: Տղամարդու խոսքերով՝ նրա արտաքինը դեռ իդեալական չէ: Մոտ ժամակներում նա ծրագրավորում է ուսերի լայնացում անցկացնել, որը իրեն ավելի առնական տեսք կտա: Ընդ որում Բևերլի Հիլզից պլաստիկ վիրաբույժ Դրյո Օրդին համոզված է, որ վիրահատությունների այսպիսի քանակը կարող է տղամարդու համար ողբերգական ավարտ ունենալ:












































