Նեպալի ռազմական ծառայությունը Կատմանդուի օդի աղտոտվածության և խցանումների դեմ պայքարի յուրօրինակ միջոց է առաջարկել. ռազմական պաշտոնյաները սկսել են հեծանիվներով երթևեկել։
Շաբաթը մեկ անգամ բանակի հրամանատարի կարգադրությամբ նրանք պարտավոր են աշխատանքի հասնել հեծանիվով: Ռազմական ծառայության ղեկավար գեներալ Ռանան ուրբաթ օրը օրինակ է ծառայել իր աշխատակիցների համար. նա նստավայրից մինչև աշխատավայր (երեք կիլոմետր) գնացել է հեծանիվով:
Կատմանդուն գտնվում է հովտում, և այնտեղ աղտոտվածության բարձր մակարդակ է:











































