Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր հայտնել է այն 19 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն վաղը կայանալիք «Մալագա»-ի դեմ խաղին:
Հայտացուցակում տեղ չի գտել Ֆաբիո Կոենտրաոն, ում անհանգստացնում է հին վնասվածքը: Հարկ է նշել, որ վերջին մարզմանը մասնակցել են նաև Ռաֆայել Վարանը ու Գոնսալո Իգուաինը, սակայն հայտացուցակում տեղ չեն գտել:
ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿ.
Դարպասապահներ՝ Կասիլյաս, Ադան, Խեսուս
Պաշտպաններ՝ Ռամոս, Պեպե, Կարվալյու, Արբելոա, Նաչո
Կիսապաշտպաններ` Խեդիրա, Ալոնսո, Օզիլ, Մոդրիչ, Կակա, Դի Մարիա, Էսյեն, Կալյեխոն
Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բենզեմա, Մորատա








































