Sunday, 07 06 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում

Արաբկիրի ոստիկանները վնասազերծել են զինված քաղաքացուն (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները վնասազերծեցին զինված քաղաքացուն և բերման ենթարկեցին Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Կոմիտասի շուկայի հարևանությամբ գտնվող անշարժ գույքի գործակալություններից մեկում զինված երիտասարդ կա, որը սպառնում է գործակալության աշխատակիցներին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգի մասին Օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկացնում են ոստիկանությանը: Կարճ ժամանակում ժամանում են Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները, 1-03 ծառայության բուժբրիգադը, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:

Քանի որ ահազանգի հեղինակը չէր հայտնել կոնկրետ վայրը, Գ. Ամիրխանյանի հանձնարարականով ողջ շենքը վերցվեց հսկողության տակ: Այդ շենքում գործում է նաև «Կոնվերսբանկը»: 30 րոպեից ավելի օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարելու արդյունքում, Արաբկիրի ոստիկանները 2-րդ հարկում գործող անշարժ գույքի գործակալության մոտ վնասազերծեցին ատրճանակով զինված քաղաքացուն:

shamshyan.com-ը հայտնում է, որ այդ քաղաքացին Մամիկոնյանց 51 շենքի բնակիչ Յուրա Առաքելյանն է, որն անհատ ձեռներեց է: Ոստիկանները նրա մոտից կարողացան խլել նաև «Ոլտրան» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը: shamshyan.com-ը հայտնում է, որ Յու. Առաքելյանը նշված գործակալությունում ատրճանակն ուղղել է Իրանի Հանրապետության քաղաքացի, սակայն Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ժամանակավորապես բնակվող 29-ամյա Արմեն Բաղդասարյանի վրա: Պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է ոմն աղջիկ:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում