«Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին ուրբաթ երեկոյան կարող է հայտարարել իր հրաժարականի մասին»,–հայտարարել է Репубблика թերթի կայքէջը:
Կայքի տեղեկություններով՝ Մոնտին այդ որոշման մասին կհայտարարի Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ հանդիպման ժամանակ:
Որոշման արդյունքում Մոնտիի կառավարության լիազորությունները կդադարեն ժամկետից մոտ 2 ամիս շուտ:
Մոնտին կառավարության նախագահ էր նշանակվել 2011 թ. նոյեմբերին Սիլվիո Բեռլուսկոնիի հեռանալուց հետո:











































