Sunday, 21 06 2026
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին

ԱԺ էթիկայի հանձնաժողովը դիմելու է Հովիկ Աբրահամյանին

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին դիմելու հարցը` կապված Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի` հանձնաժողովին ուղղված դիմումի հետ: Այդ մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Ա. Ռուստամյանը դիմել էր էթիկայի հանձնաժողովին` իշխանական խմբակցությունների կողմից ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տապալելու հարցը քննարկելու համար: Եվ այսօր հանձնաժողովը որոշել է դիմել Հ. Աբրահամյանին` պարզելու, թե նիստից բացակայող 83 պատգամավորներն ինչու չէին ներկայացել ԱԺ: Ա. Մինասյանի խոսքերով` ինքը և հանձնաժողովում այդ հարցով ներկայացուցիչ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը առաջիկայում վերջնական տեսքի կբերեն այդ դիմումը, և այն ԱԺ նախագահին կփոխանցվի հավանաբար եկող շաբաթ:

Օրեր առաջ նույն հարցը քննարկելիս վիճաբանել են հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ու հանձնաժողովի և ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը: Հետաքրքրվեցինք` արդյոք այս անգամ նման միջադեպ չի՞ եղել, սակայն Ա. Մինասյանը չցանկացավ մանրամասնել հանձնաժողովի ներքին քննարկումները, միայն ավելացրեց. «Դա հանձնաժողովի ներքին խոհանոցն է, չեմ ուզում մանրամասնել: Միայն կասեմ, որ, իհարկե, պարոն Հարությունյանը նորից փորձեց առարկել, բայց այդ առարկությունը հանձնաժողովի մեծամասնության կողմից չընդունվեց»,- ավելացրեց Ա. Մինասյանը:

Էթիկայի հանձնաժողովն այսօր քննարկել և իր կանոնակարգի համաձայն` քննությունը սկսված է համարել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին վերաբերող՝ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որտեղ Մ. Մելքումյանը ինչ-որ մեկին ասում էր, որ ինքը խոշոր սեփականատեր է: Եվ նրա զրուցակիցը պատգամավորի հետ խոսում էր իրեն պատկանող տարածքները վարձակալության վերցնելու, գնային հարցեր ճշտելու մասին:

«Այս հարցով որոշում կայացվեց, որպես հանձնաժողովի ներկայացուցիչ, հաստատել իմ թեկնածությունը: Ես դիմումի քննության ընթացքում աշխատելու եմ հանձնաժողովի որոշումը պատրաստելու, փաստեր հավաքագրելու, ապացույցներ ներգրավելու վրա, որպեսզի հանձնաժողովի որոշման վերջնական նախագիծ ներկայացվի»,- ասաց Ա. Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում