Tuesday, 28 05 2024
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա

Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի. Սուրիկ Խաչատրյանը՝ եռյակի հանրահավաքների մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, շաբաթ-կիրակի Սյունիքի մարզում ընդդիմադիր եռյակի հանրահավաքները ուղեկցվեցին մի խումբ երիտասարդների սադրիչ գործողություններով, տեխնիկական խոչընդոտներ եղան: Այդ ամենի կազմակերպիչը դուք եք համարվում: Ինչի՞ համար էին այդ գործողությունները:

-Եթե շատ թե քիչ ինձ ճանաչում եք, ապա պետք է հասկանաք, որ դա ինձ հետ որևէ կապ չունի: Ես ինձ թույլ չէի տա, որ կազմակերպեի, որ որևէ մեկը խոչընդոտ սարքեր:

-Այդ դեպքում ովքե՞ր էին այդ մարդիկ, որ խոչընդոտելու փորձեր էին անում: Բացի դրանից, ձեր վերաբերյալ ելույթների ժամանակ սարքերը խափանվեցին:

-Միկրոֆոնը չի անջատվել, հոսանքը չի անջատվել, այլ իրենց սարքն է փչացել : Կարող եք դրանում 100 տոկոսով վստահ լինել, որ իրենց սարքն է փչացել: Մեր կողմից որևէ արհեստական խոչընդոտ չի եղել հանրահավաքը խանգարելու համար:

-Ընդդիմադիրները ձեր մարզում բավական սուր քննադատության ենթարկեցին ձեզ և ձեր նշանակումը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան և, առհասարակ, եռյակի սկսած հանրահավաքների շարքին, որի վերջնական նպատակը, ըստ հայտարարվածի, իշխանափոխությունն է:

-Դրանք ընդամենը կոչեր են: Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի: Հավաքի մասնակիցների թիվը հուշեց, թե Սյունիքում ինչպես են վերաբերվում իրենց:

-Բայց իշխանությունները ջանք չէին խնայել մարդկանց հոսքը հանրահավաքին խոչընդոտելու համար: Ճանապարհներն էին փակվել:

-Բա ընդդիմությունը տենց պետք ա պատճառաբանի, ուրիշ ասելու բան չունի: Ինչ ասեն: Երբ մարդիկ իրենց չեն ընդունում, չեն հավաքվում՝ իրենք էլ տենց պետք ա ասեն: Բայց իրենց տարածքային ներկայացուցիչները տեսել են՝ արհեստական խոչընդոտ կա՞, թե՞ չէ: Ես ընդամենը 1 օր է՝ ինչ այստեղ եմ: Մեկ օրում ինչ կարող էի խոչընդոտել:

-Ճանապարհներ էիք փակել, կիրակի օրը աշխատանքային էր դարձվել:

-Չկա տենց բան, բոլոր տրանսպորտը, ճանապարհները բաց են եղել: Էդ Սիսիանի քաղաքապետի հերյուրանքներն են: Էն որ իրան հարգելով՝ ժողովուրդը չի ներկայացել հանրահավաքին, դրա համար ուզում ա իրա մեղքերը փաթաթի ուրիշի վզին: Իսկ կիրակին աշխանքային չի եղել: Քաղաքապետը բացահայտ ստում ա: Ոչ մեկը երկու գլուխ չուներ, որ կիրակին աշխատանքային օր հայտարարեր:

-Իսկ դուք ինչո՞ւ էիք գնացել աշխատանքի կիրակի օրով:

-Վերջացրեք ձեր հարցերը: Ես զբաղված եմ:

-Պարոն Խաչատրյան, այսօր ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ԱԺ նախագահին, կրկին վերահաստատել է, որ անցած տարի ձեր տան բակում հենց դուք եք սպանել Ավետիք Բուդաղյանին:

-Չեմ կարծում, որ Փաշինյան Նիկոլի կարծիքն ինձ համար այդքան կարևոր ա, կամ ես դրա կարիքն ունեմ: Անցած տարվա դեպքերի համար կան իրավապահ մարմիններ, որոնք էլ որոշում են, թե ով է մեղավոր, ով չի մեղավոր:

-Այո, Փաշինյանը նշեց նաև, որ սպանությունը կոծկվել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից և ամենաբարձր մակարդակով:

-Ես Փաշինյանից այլ բան չեմ էլ սպասում:

-Միայն այդպե՞ս եք արձագանքում պատգամավորի հնչեցրած տեսակետին:

-Վերջացրեք, ես ժամանակ չունեմ:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում