Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դժգոհ է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում վաղը կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ խաղը Մոսկվայում կայանալու է առանց հանդիսականների:
«Հուսով եմ՝ սա առաջին ու վերջին անգամն է, երբ իմ թիմը խաղում է դատարկ տրիբունաների պայմաններում: Տարօրինակ զգացողություններ ունեմ:
Մենք միշտ խաղում ենք հազարավոր երկրպագուների համար, իսկ այստեղ՝ Մոսկվայում… ինչ արած:
Ինչ վերաբերում է հյուրանոցին, ապա սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել: 2 ժամով լքեցինք այն, գնացինք ռեստորան: Ողջ և առողջ ենք»:
Հիշեցնենք, որ ռուսական ակումբը պատժվել է նախորդ՝ «Ռոմա»-ի դեմ խաղում երկրպագուների պահվածքի պատճառով:





































