Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հուսով է, որ թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի խմբայի փուլում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ վաղը կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը 1 շաբաթ առաջ սրունքաթաթի վնասվածք էր ստացել:
«Հուսով եմ՝ Իբրահիմովիչը պատրաստ կլինի «Բարսելոնա»-ի հետ խաղին: Հետևում ենք նաև Տիագո Սիլվայի վերականգնման գործընթացին: Այնուամենայնիվ, վստահ կարող եմ ասել, որ նա չի խաղա: Այս պահին չեմ կարող հստակ ասել՝ Սիլվան երբ կվերադառնա խաղադաշտ»,- Բլանի խոսքերը մեջբերել է Goal.com-ը:









































