The Standard-ի տեղեկությունների համաձայն` Դևիդ Մոյեսը կարող է գլխավորել «Նյուքասլ»-ը:
Անգլիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի ճակատագիրը կվճռվի այսօր` սեպտեմբերի 29-ի երեկոյան, երբ «Նյուքասլ»-ն արտագնա հանդիպում անցկացնի «Սթոք Սիթի»-ի հետ:
Եթե «Նյուքասլ»-ը պարտություն կրի, Պարդյուն կհեռացվի աշխատանքից, իսկ նրա փոխարեն թիմը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:









































