Գլեյզերների ընտանիքը մտադիր է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Ակումբին հրաժեշտ տալու հիանալի տարբերակ է Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը:
Ռոնալդուի տեղափոխությունը կարող է 150-175 մլն եվրո արժենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար: Գլեյզերները պատրաստ են վճարել այդքան գումար: Ամերիկացիները նաև գումար չեն խնայի Ռոնալդուի աշխատավարձի համար և պատրաստ են շաբաթական 500 հազար ֆունտ վճարել նրան:
«Կարմիր սատանաներ»-ի սեփականատերերը մտադիր են շուրջ 3 մլրդ եվրո պահանջել ակումբի ապագա գնորդից, սակայն գոհ կլինեն նաև, եթե 2 մլրդ ստանան:
Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բաժնետոմսերի մի մասը Գլեյզերների ընտանիքը վաճառել է 2003 թվականի մարտին:





































