WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մասնակցել է ամենամյա The Nantucket Project համաժողովի փակման արարողությանը հոլոգրամայի ձևով: Այս մասին հայտնում է Inquirer and Mirror թերթը:
Ստեղծագործողների և բիզնեսի ներկայացուցիչների ներուժի միավորման համար ստեղծված համաժողովն անցկացվում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում:
Թերթի տեղեկությամբ՝ իր խոսքում Ասանժը խոսել է տեղեկատվության հասանելիության կարևորության և ցենզուրայի վտանգի մասին: «Թվային աշխարհում պատմությունը ջնջել շատ հեշտ է: Պատմությանն անհետանալ թույլ տվող ունակությունների ձեռք բերման գաղափարը հնչել է դեռ Օրուելի ստեղծագործություններում: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է նաև անցյալը: Նա, ով վերահսկում է անցյալը, կառավարում է նաև ապագան»,- ասել է Ասանժը:
Հիշեցնենք, որ Ասանժը 2012-ից ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:











































