Այսօր ասուլիս հրավիրած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանից և փոխնախարար Արտեմ Ասատրյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումներից հետո արդյոք նախարարության սոցիալական ապահովության պետական ծառաության աշխատակիցներ ազատվե՞լ են աշխատանքից, թե՞ ոչ:
«Դեռ ոչ»,- պատասխանեց փոխնախարարը: Իսկ հարցին, թե առաջիկայում կադրային փոփոխություններ կլինեն, նախարարը պատասխանեց. «Իհարկե կլինեն»: