«Բավարիա»-ի մարզական գծով տնօրեն Մատիաս Զամերը դժգոհություն է հայտնել Ֆրանկ Ռիբերիի 2-խաղյա որակազրկման որոշման վերաբերյալ:
Հիշեցնենք` Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղում «Բավարիա»-ի կիսապաշտպանը կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից: Ռիբերին նշել է, որ մրցավարությունն այդ խաղում ցածր էր ցանկացած քննադատությունից:
«Համաձայն չեմ Ռիբերիի որակազրկման որոշման հետ: Ինչո՞ւ ստեղծված իրավիճակում որևէ մեկը չգնահատեց մրցավարի գործողությունները: Ինձ թվում է, որ այդ դրվագն ընդհանրապես ոչ ոք լուրջ չի ուսումնասիրել անգամ նման որոշում կայացնելուց հետո»,- գերմանական լրատվամիջոցները մեջբերում են Զամերի խոսքերը:









































