Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ը չի պատրաստվում իր առաջատարին` Քրիշտիանու Ռոնալդուին բաց թողնել դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ինչպես հայտնում է Goal-ը, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը առանձնազրույց է ունեցել Քրիշտիանու Ռոնալդուի հետ: Պերեսը հայտնել է Ռոնալդուին, որ չի պատրաստվում վաճառել նրա տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Աղբյուրը նաև նշում է, որ «Ռեալ»-ը նույնիսկ չի ցանկացել քննարկել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցը:
Անձամբ ինքը` Ռոնալդուն, մի քանի անգամ հայտարարել է, որ կցանկանար օրերից մի օր վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Սակայն ինչպես նշում են լրատվամիջոցները, «արքայական ակումբ»-ը չի պատրաստվում հրաժարվել իր աստեղային ֆուտբոլիստի ծառայություններից:






































