Ռուրյան դերբիում «Շալկե»-ից կրած 2:1 հաշվով պարտությունից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է «Բորուսիա»-ի պաշտպանությունը:
«Ինչի՞ մասին է խոսքը, երբ նման անհետթեթ գոլեր ենք բաց թողնում: Ոչ մի մարտավարություն չի փրկի, երբ նման գոլեր ես ընդունում: Պետք է զգոն լինել:
Իհարկե, սա մրցաշրջանի գերազանց մեկնարկ չէ: Կան խնդիրներ, որոնք պետք է շտկել, բայց վստահ եղեք, մենք դեռ կասենք մեր խոսքը»,- հայտարարել է Կլոպը:









































