Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆիա Ալ-Իսավին աշխարհազորայինների զինված խմբավորումներին մեղադրել է իր աշխատակիցների առևանգման մեջ՝ հայտարարելով, որ ինքն անձամբ վարչապետ Նուրի Ալ-Մալիքիին է պատասխանատու համարում նրանց անվտանգության համար:
Այդ մեղադրանքը հնչեցվել է երեկ երեկոյան տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ ժամեր անց այն բանից, երբ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին կաթվածից հետո բուժման նպատակով տեղափոխվել է Գերմանիա:
Իսավին վայելում է սուննիական Iraqiya բլոկի աջակցությունը և վարչապետի գլխավոր քաղաքական հակառակորդն է: Մամուլի ասուլիսի ժամանակ Իսավիի կողքին նստած են եղել բլոկի ղեկավարները:
Վարչապետի մամուլի քարտուղարը մեկնաբանությունների համար ժամանակավորապես անհասանելի է,- փոխանցում է Associated Press-ը:









































