Ադբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատվիրակությունն այսօր ժամանել է Թբիլիսի՝ ծանոթանալու համար հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում ստեղծված իրավիճակին:
Պատվիրակության կազմում են Եվրախորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը և Վրաստանի գծով զեկուցող Կշիշտոֆ Լիզիկը: Լրագրողների հետ զրույցում Բրոկը հայտարարել է, որ իրենց ուշադրության կենտրոնում, Վրաստանի հետընտրական վիճակից բացի, լինելու է Վրաստանում Եվրոպական հարևանության քաղաքականությունը և դրա զարգացումը:
Այդ նպատակով պլանավորված են հանդիպումներ վրացական իշխանությունների ներկայացուցչի հետ: Լիզիկի խոսքերով՝ իրենք Վրաստանում հանդիպելու են նախագահի, վարչապետի, արտգործնախարարի և Վրաստանի եվրաինտեգրման հարցերով նախարարի հետ: Նա հույս է հայտնել, որ Վրաստանը նախկինի պես կանգնած է Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհին:









































