Ամերիկյան դիվանագիտության կնքահայր Հենրի Քեսինջերը Արևմուտքի համար անհրաժեշտ է համարում կառուցողական մոտեցումը Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ Ուկրաինայի իրավիճակի և աշխարհակարգի հավասարակշռության խնդիրների կոնտեքստում: Այս մասին ԱՄՆ նախկին պետքարտուղարն ասել է The Independent-ի էլեկտրոնային տարբերակին տված հարցազույցում:
Հարցազրույցում Քեսինջերը անհամաձայնություն է հայտնել Ուկրաինայի հարցում Ռուսաստանի ղեկավարության գծին: Նա, սակայն, կարծիք է հայտնել, որ Արևմուտքը կարող է ճկունություն ցուցաբերել՝ կարգավորման հասնելու համար, և նախազգուշացրել է զերծ մնալ Ռուսաստանին «սատանայացնելու» փորձերից:
«Երբ Եվրոպան ասաց, որ Ուկրաինան առևտրային բանակցություններում պետք է ընտրություն կատարի իր և Ռուսաստանի միջև, ապա հակառակը հայտարարելով և առաջարկելով համատեղ լուծում գտնել՝ կարելի էր մեծ առաջընթացի հասնել»,- ասել է Քեսինջերը:










































